‘Հռչակավոր դերասան Վալերի Զոլոտուխինը վերակենդանացման բաժին է տեղափոխվել’

1514

Դերասան Վալերի Զոլոտուխինը ծանր հիվանդ է և գտնվում է ռենտգենոռադիոլոգիայի ինստիտուտի վերակենդանացման բաժնում, տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դերասանի կնոջը, որի խոսերով՝ Զոլոտուխինը դեռ վերջնական ախտորոշում չի անցել:

Ի դեպ, ռենտգենոռադիոլոգիայի ինստիտուտը հիմնականում զբաղվում է ուռուցքաբանական հիվանդությունների վաղ շրջանի ախտորոշմամբ և բուժմամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 71-ամյա Զոլոտուխինը հրաժարվել է Տագանկայի թատրոնի տնօրենի պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով: Թատրոնի տնօրենի պաշտոնը առաջիկայում կստանձնի Վլադիմիր Ֆլեյշերը, որը վերջին 10 տարիների ընթացքում գլխավորել է Մեյերխոլդի անվան Թատերական կենտրոնը:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանը ԱԱԾ-ում է. Նրան, հավանաբար, մեղադրանք կառաջադրվի’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Կարպին. Մովսիսյանն ինձ չզարմացրեց’