‘Հս.Կորեա եք գնո՞ւմ. Վերցրեք ծխախոտ, ոչ թանկ կոսմետիկա, մաշված շորեր եւ մոռացեք բջջայինի մասին. Ֆոտոշարք’

1823

Պարզվում է՝ մեր օրերում այդքան էլ հեշտ չէ ճանապարհորդել Հյուսիսային Կորեայում: Երկիրը սահմանել է հատուկ պայմաններ, որոնք լիովին բավարարելու դեպքում միայն զբոսաշրջիկները կկարողանան ստանալ այցելելու թույլտվություն:

Նախևառաջ, անհրաժեշտ է ունենալ մի ամբողջական փաթեթ, որn իր մեջ ներառում է փոխադրամիջոցները, հյուրանոցը, ուտելիքը և այլն: Ըստ օրենքի` օտարերկրացիները իրավունք չունեն շրջելու առանց էքսկուրսավարի, ովքեր պարտավոր են ամենուր լինել նրանց հետ:  

Յուրաքանչյուր օտարերկրացի պարտավոր է հարգել Հյուսիսային Կորեայի ավանդույթները և ապրելակերպը, որոնք միանգամայն յուրօրինակ են:  Մասնավորապես՝ սրբատեղիներ և հուշարձաններ այցելելիս հագուստը պետք է լինի մաշված: Արգելված է ինքնակամ լքել հյուրանոցը. անհրաժեշտ է սկզբում զանգահարել էքսկուրսավարին, ով միշտ պատրաստ է ամենուր ուղեկցել զբոսաշրջիկին: Ուղևորությունների ժամանակ չի թույլատրվում ունենալ բջջային հեռախոսներ, սակայն համակարգիչը, MP-3 նվագարկիչները և էլեկտրոնային գրքերն արտոնված են:

Ամենատարօրինակ փաստը բանկոմատների բացակայությունն է, որի հետևանքով  չեն ընդունվում կրեդիտ քարտերը, այսինքն՝ բոլոր վճարումները պետք է արվեն կանխիկ գումարով:

Իսկ մինչ ճանապարհորդությունը հաճելի կլինի նվերներ պատրաստել էքսկուրսավարների և տեղացի երեխաների համար: Տղամարդիկ նախընտրում են  ծխախոտ, քանի որ նրանց մեծ մասը ծխող է, իսկ կանայք՝ ոչ թանկ կոսմետիկան: Երեխաներն ամենից շատ սիրում են շոկոլադ, գնդիկավոր գրիչներ և այլն:

Հյուսիսային Կորեա մեկնելուց առաջ անհրաժեշտ է մի լավ մտածել և ծանոթանալ այնտեղ գործող օրենքներին, քանզի տարբերությունն ակնհայտ է:

Սակայն այնտեղ՝ Հյուսիսային Կորեայում, յուրաքանչյուրին սպասվում է անհավանական ճանապարհորդություն դեպի «Չուչխեյի» երկիր, որը խիստ տարբերվում է մարքսիզմ-լենինիզմի հայտնի տեսակներից, իսկ տեղացիները զարմանալիորեն հիշեցնում են նախկին ԽՍՀՄ-ի բնակիչներին: Կորեայի իշխանությունները զբոսաշրջիկներին առաջարկում են նաեւ այցելել կենտրոնական թանգարաններ, ցուցասրահներ, օրինակելի դպրոցներ, մշակույթի պալատներ, հսկայական մոնումենտներ:

Եթե դուք էքստրեմալ ճանապարհորդության սիրահար եք, ապա Հյուսիսային Կորեան հենց ձեզ համար է: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. «Ասացի՝ Տիգրա՛ն, եթե դու չես տալու պայմանագիրը, ես Ռուսաստանից կբերեմ» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արմենպրես. Երևանի ակտիվ պոռնիկների քանակը մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 1-ով (տեսանյութ)’