Հվ․ Օսիայի ԱԳՆ․ ՆԱՏՕ-ն ուզում է Վրաստանի տարածքում ռազմական հենակետ ստեղծել ընդդեմ Ռուսաստանի

862

ՆԱՏՕ-ն ցանկանում է Վրաստանի տարածքում ևս մի հակառուսաստանյան ռազմական պլացդարմ ստեղծել։ Նման կարծիք է հայտնել Հարավային Օսեթիայի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Վրաստանում մեկնարկած Agile Spirit 2021 («Աշխույժ ոգի-2021») զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։

«Միանգամայն ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է Վրաստանում ստեղծել ևս մի հակառուսաստանյան ռազմական պլացդարմ, ընդ որում՝ զինելով և ուսուցանելով վրացական բանակը, իսկ Վրաստանն, իր հերթին, 2008 թ․ Հարավային Օսեթիայի դեմ մղած պատերազմում պարտվելուց հետո ռևանշիստական գաղափարներով տարված, հույս ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքական և ռազմական աջակցության միջոցով բավարարել իր ապօրինի հավակնությունները հարևան երկրների՝ Հարավային Օսեթիայի Հանրապետության և Աբխազիայի Հանարապետության տարածքների նկատմամբ»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ-ն սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ
Հաջորդ հոդվածըԱրմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով