‘Հրաբխի ժայթքման սպառնալիք Ֆիլիպիններում’

825

Ֆիլիպինների իշխանությունները տարհանում են Մայոն հրաբխի ստորոտի մերձակա գյուղերի բնակչությանը՝ հնարավոր ժայթքման պատճառով: Reuters գործակալության տվյալներով՝ արդեն տարհանվել է 12 հազար մարդ:

Ավելի վաղ հրաբխի շրջանում գրանցվել են մի քանի ստորգետնյա ցնցումներ, և քարաթափումներ են տեղի ունեցել, որոնք կարող են  հրաբխի ժայթքման նախանշաններ լինել: Հրաբխագետները նախազգուշացրել են, որ ժայթքումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթում:

Մայոն հրաբուխը գտնվում է Լուսոն կղզում: Դա Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխներից մեկն է և շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բելգիայում ցմահ դատապարտյալին թույլատրել են էֆթանազիայի դիմել ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկաններն այցելում են ազատամարտիկներին ու սպառնում նրանց’