‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ’

937

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:

Նախորդ հոդվածը‘Վերին Լարս– Կազբեգի ավտոճանապարհն արդեն բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածի առողջական վիճակը ծանր է’