‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ’

1415

ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ֆրանկլին Փիրսը՝ ԱՄՆ-ի ամենաչսիրված, մոռացված նախագահը’