‘Հրադադարի ռեժիմի խախտում. Ապահովության համար փակվել է Բաղանիս-Իջևան ճանապարհը’

2712

Տավուշի մարզից եկող տեղեկությունների համաձայն, հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիսի հատվածում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները, ինչի հետևանքով, ապահովության համար փակվել է Բաղանիս-Իջևան հիմնական ճանապարհը, օգտագործվել է այլ ճանապարհ:

Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է իրավիճակը շփման գծում և արդյո՞ք հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացվել, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Ադրբեջանը իսկապես խախտել է հրադադրի ռեժիմի կանոնները և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ. մի քանի մենահատ կրակոց էլ արձակվել է մայրուղու ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է»:

  

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հայերի միություն. Աշխատանքային շփումների մեջ ենք ՌԴ քննչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին ‘