‘Հրադադար սիրիական ձևով. առաջին իսկ օրը` 146 զոհ’

871

Իթ ալ-Աթխ (Կուրբան Բայրամ) կրոնական տոնին ընդառաջ Սիրիայում կնքված ժամանակավոր հրադադարի հենց առաջին օրը երկրում 146 մարդ է սպանվել, գրում է France-Presse գործակալությունը ՝ հղում կատարելով  The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը, որի տվյալների համաձայն՝ զոհվածների թվում են 53 խաղաղ քաղաքացի, 50 ընդդիմադիր և կառավարամետ զորքերի 43 ներկայացուցիչ:

Ավելի վաղ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից ուժերն ու ընդդիմադիրների հրամանատարները հայտարարել էին մահմեդական տոնին ընդառաջ քառօրյա հրադադար պահպանելու իրենց որոշման մասին: Հրադադարի մասին պայմանավորվածությունը պետք է գործեր հոկտեմբերի 26-ից-29-ը ներառյալ, սակայն  դրա մասին արված հայտարարությունից ընդամենը ժամեր անց ընդդիմադիրների և  Ասադին  հավատարիմ ուժերի միջև մարտերը վերսկսվեցին:

Ամենից դաժան մարտերն ընթանում են Սիրիայի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում և մայրաքաղաք Դամասկոսում:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենահայտնի ճոպանուղին 100 տարեկան է’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Հանրությունից թաքուն՝ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ ‘