‘ Հրազդանի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘

721

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00 դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, Հրազդանի, Սարավանի և  Սելիմի լեռնանցքի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է  մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

 

Նախորդ հոդվածը‘Կոժարան ողջունում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Տ.Սարգսյանը Ոսկու շուկայի մասին. Տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որպեսզի այնտեղ հաճախակի ստուգում չանենք’