‘Հրազդան քաղաքի բնակիչը մահացել է գազի թունավորումից’

973

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են , որ փետրվարի 2-ին, ժամը 10.59-ին, Հրազդանի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.50-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի բնակիչներ Ա. (ծնվ. 1937 թ.), Պ. (ծնվ. 1946թ.), Լ. (ծնվ. 1950 թ.), Հ. (ծնվ. 1984 թ.), Հ. (ծնվ. 1986 թ.), Հ. (ծնվ. 1989 թ.), Մ. (ծնվ. 1993 թ.) և Լ. (ծնվ. 2014 թ.) Սարգսյանները:

Բժիշկները Հ., Հ., Մ. և Լ. Սարգսյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա., Լ. և Հ. Սարգսյանները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ Պ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային պատկերասրահում կմեկնարկի Տատյանա Դանիելյանցի «Ներքին լույս» ցուցահանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Շանթի գործով» դատավճիռը’