‘Հրազենային վնասվածք է հասցրել հորեղբոր որդուն’

741

Հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն: Այս մասին հայտնում Ոստիկանության կայքը:

Ըստ ոստիկանության, պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռևս չպարզված հրազենով,  վնասվածքը պատճառել է նրա հորեղբոր որդին` 1981 թ. ծնված Ժիրայր Դ.-ն:

Հուլիսի 18-ին, ժամը 09.30-ին, Ժիրայր Դ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած հրթիռանետ ատրճանակով, որը հարմարեցված է 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ կրակելու համար, դիտավորությամբ կրակել է հորեղբոր որդու ոտքին և պատճառել վնասվածք:

Միաժամանակ ներկայացրել է հանցագործության գործիք հրթիռանետ ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Եվ կրկին արագաչափեր մայրուղիներում’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի փոխանցումը հնարավոր է միայն ՌԴ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո. ԱՆ’