Հրաժեշտ վերջին սպիտակամորթ նախագահին

397

Հարավաֆրիկյան Հանրապետությունում 85 տարեկան հասակում մահացել է այդ երկրի վերջին սպիտակամորթ նախագահը՝ Ֆրեդերիկ դը Կլերկը, որը վերջ էր դրել ապարտեիդի ռեժիմին և ազատ էր արձակել սևամորթների իրավունքների համար պայքարող Նելսոն Մանդելային։

Մահվանից քիչ առաջ պետության նախկին ղեկավարն ասել է, որ ափսոսում է այն ցավի, ապօրինությունների և զրկանքների համար, որ ինքն է պատճառել։

Երկրի գործող նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ դը Կլերկը առանցքային դեր է կատարել դեմոկրատիայի հաստատման գործում։

1993 թ․ դը Կլերկը, Մանդելայի հետ միասին, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Իսկ 1994 թ․ երկրում կայացել են բազմակուսակցական ընտրություններ, որոնց ընթացքում Մանդելայի կուսակցությունը հաղթանակ է տարել և ղեկավարել երկիրը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմը
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան (մաս 2)