Հրահանգել են «Թալիբանը» ներկայացնել մեղմ ձևակերպմամբ

356

«Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության (ՄԼԳ) ղեկավարությունն իր աշխատակիցներից պահանջել է լուրերում չնշել, թե «Թալիբանը» Ռուսաստանում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է, այլ ներկայացնել ավելի մեղմ ձևակերպմամբ։

Նախկինում «Россия сегодня» ՄԼԳ-ի մեջ մտնող լրատվամիջոցները, այդ թվում՝ РИА Новости-ն, դումայի ընդունած օրենքի և Ռոսկոմնադզորի պահանջի համաձայն՝ «Թալիբանի» վերաբերյալ լուրերում անպայման նշում էին, որ դա «Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է»։

Այժմ «Россия сегодня» ՄԼԳ-ի ղեկավարությունը պահանջում է այդ ձևակերպումը փոխարինել հետևյալով՝ «կազմակերպությունը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո ահաբեկչական գործունեության համար»։

«Россия сегодня» ՄԼԳ-ի գլխավոր տնօրենը հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովն է, գլխավոր խմբագիրը՝ Մարգարիտա Սիմոնյանը։

Ի դեպ, Ռուսաստանի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների դաշնային ցուցակում «Թալիբան» շարժումը դեռևս առկա է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊենտագոնն անհանգստացած է
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլին տեղափոխվել է բանտի հիվանդանոց