Հրաձգության աշխարհի չեմպիոնը որսի ժամանակ պատահաբար կրակել է իր վրա և մահացել

506

Իտալիայում պատանիների շրջանում ստենդային հրաձգության բազմակի չեմպիոն Քրիստիան Գիլեն որսի ժամանակ անզգուշությամբ կրակել է իր վրա և մահացել: Նա 19 տարեկան էր, գրում է Daily Mail-ը։

Մարզիկը ընկերների հետ որս է արել Տոսկանայի անտառում։ Գիլեն պատահաբար կրակել է իր որովայնին, երբ կռացել է, որպեսզի վերցնի կրակված պարկուճները։

Նրան վիրահատել են և փորձել կանգնեցնել ներքին արյունահոսությունը, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել տղային։

Նախորդ հոդվածըԱռաջին անգամ մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել
Հաջորդ հոդվածըՆորից արտաքին թշնամիներին են հիշել