Հրաձգություն Բուֆալոյում

552

Բուֆալո քաղաքում  (Նյու Յորք նահանգ) հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել այն քաղաքական ուժերի քննադատությամբ, որոնք երկրում ռասիզմի գաղափարներ են տարածում, ինչպես նաև հայտարարել է այդ գաղափարներն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին։

Բուֆալոյում ելույթ ունենալով՝ ամերիկյան առաջնորդը շեշտել է, որ կատարվածը համարում է «ներքին ահաբեկչական գործողություն»։ Նրա կարծիքով՝ հրաձիգը գործել է «ատելությամբ ներծծված այլանդակ գաղափարախոսության մղումով, որի արմատները տանում են դեպի վախ և ռասիզմ»։

Ոստիկանության տվյալներով՝ մայիսի 14-ին Բուֆալո քաղաքի խանութում կրակ է բացել 18-ամյա սպիտակամորթ ամերիկացի Փեյթոն Գենդրոնը, տասը հոգի սպանվել է, երեքը վիրավորվել են։ Հրաձիգը հանձնվել է ոստիկանությանը։ Նախնական տվյալներով՝ նա կրակել է հիմնականում սևամորթներին։ Իշխանությունների կարծիքով՝ խոսքը ռասայական անհանդուրժողականության հիմք ունեցող հանցագործության մասին է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊենտագոնը երբեք չի փորձել զենք կիրառել ՉԹՕ-ների դեմ
Հաջորդ հոդվածըԸստ ԱՄՆ–ի` ԿԺԴՀ-ն չի հետաձգի միջուկային փորձարկումները