Հրաձգություն Թալսա քաղաքի հիվանդանոցում․ սպանվել է հինգ մարդ

463

Ամերիկյան Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում զինված տղամարդը կրակ է բացել հիվանդանոցի տարածքում։

Ոստիկանության տվյալներով՝ սպանվել է հինգ մարդ, այդ թվում՝ հրաձիգը, ընդ որում՝ նա, ամենայն հավանականությամբ, մահացել է ինքն իրեն հասցված վերքից։ Հարձակում գործողի մոտ եղել է ատրճանակ և երկարափող հրացան։

Տեղական լրատվամիջոցները հաղորդել են նաև վիրավորների մասին։ «Մենք ստուգում ենք բոլոր հիվանդասենյակները ու հուսով ենք, որ նոր զոհեր չենք հայտնաբերի»,- ասել է ոստիկանության աշխատակիցը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի ավելի ժամանակակից հրթիռային համակարգեր
Հաջորդ հոդվածըՌաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն