‘Հրաձգություն Կապիտոլումի բլրում. կասկածյալ կինն սպանվել է’

842

Այսօր գիշերը Վաշինգտոնում ոստիկանությունը հետապնդել է մի ավտոմեքենայի, որի վարորդն ուզեցել է խոյահարել Սպիտակ տան հարևանությամբ գտնվող պարիսպը: Կապիտոլիումի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որը խուճապ է առաջացրել Սպիտակ տանը և Կապիտոլիումում, որտեղ նիստեր է անցկացնում ԱՄՆ Կոնգրեսը: Միջադեպի արդյունքում մեքենայի ղեկի մոտ գտնվող կինն սպանվել է:

Կապիտոլիումի ոստիկանության ղեկավար Կիմ Դայնը հայտարարել է, որ սա «առանձին միջադեպ էր և կապ չուներ ահաբեկչության հետ»: Հետապնդվող մեքենայում  եղել է մեկ տարեկան աղջնակ, հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նվիրատվությունների սիրահարը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության «օժանդակությունը» մոծակի խայթոցի պես բան էր. Մամուլ’