‘Հրայր Թովմասյանը հիշել է, որ ինքը եղել Սահմանադրության կազմողներից’

1340

Սահմանադրական Դատարանում Անդրիաս Ղուկասյանի դիմումը լսելուց հետո պատասխանող կողմը և երրորդ կողմը իրենց հարցերն ուղղեցին նրան: Ներկայացնում ենք հատված երրորդ կողմի՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի և Անդրիաս Ղուկասյանի հարցուպատասխանից, ըստ Panarmenian.net-ի:

Հրայր Թովմասյան — Սահմանադրությամբ, բացի պետության ղեկավարը լինելուց, այլ պարտականություններ ունի՞ Սերժ Սարգսյանը:

Անդրաս Ղուկասյան — Ոչ, սահմանված է Սահմանադրությամբ, մասնավորապես 5-րդ հոդվածը:

Հ.Թ.- Կարո՞ղ եք մեջբերել:

Ա.Ղ.- Ես ենթադրում եմ, որ դուք գիտեք Սահմանադրության 5-րդ հոդվածը:

Հ.Թ.- Ես եմ եղել Սահմանադրության կազմողներից:

Ա.Ղ.- Ես դրա համար էլ ասում եմ, որ ենթադրում եմ՝ դուք գիտեք:

Հ.Թ.- Ըստ ձեզ, Սերժ Սարգսյանը միայն կազմակերպե՞լ է ընտրությունները, թե՞ նախապատրաստել և անցկացրել:

Ա.Ղ.- Ինչպես նա գրել է, ես այնպես էլ հասկացել եմ:

Հ.Թ.-Դուք ասում եք, որ ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը, քարոզարշավը ընտրությունների մեջ է մտել, իսկ դուք քարոզարշավը անցկացրել եք հացադուլի մեջ, կարող ենք ասել, որ ձեր հացադուլը նա է կազմակերպել

Ա.Ղ.-Ոչ, չեք կարող:

Հ.Թ.- Ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը կազմակերպելով ընտրությունները:

Ա.Ղ.- Հնարավոր է՝ նա հանձնարարականներ է տվել, թե ով որտեղ ինչ անի, որ տոկոսներ խփի:

Հ.Թ.- Բացի հայտնի նամակից, որևէ փաստ կարո՞ղ եք ներկայացնել, որ ազդել է ընտրության արդյունքների վրա:

Ա.Ղ.- Ես կարծում եմ բավարար է ներկայացվածը:

Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե ըստ օրենսգրքի որ դեպքում կարող է քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվել:

Նախորդ հոդվածը‘Ժորդի Ռոուրա. Մենք ամեն ինչ վերլուծել ենք եւ պատրաստ ենք «Միլանի» հետ խաղին’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Սեւանի քաղաքապետը շահագրգռված էր, որ արյուն թափվեր (տեսանյութ)’