‘Հրայր Թովմասյանը չի ցանկանում հրաժարական տալ’

1851

ՀՀԿ մեծամասնության կողմից ՍԴ նախագահ Նշանակված Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իր հեղինակած Սահմանադրության արդյունքը չէ՞ր, որ ապրիլին էսպիսի վիճակում հայտնվեց Հայաստանը, Թովմասյանը պատասխանել է. «Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին, և այն ժամանակահատվածում դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել»։

Հիշեցնենք, որ Թովմասյանի հրաժարականի հարցը եւս հասարակության շրջանում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն է:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը ուսումնասիրություն է անցկացնում Հանրային ՀԸ-ում չարաշահումների մասին «Հետք»-ի հրապարակումների հիման վրա’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. ԱԺ-ում մենք ենք իշխանություն, կառավարությունում` ընդդիմադիր’