‘Հրայր Թովմասյանն այցելել է Վարդան Պետրոսյանին’

854

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախօրեին այցելել է դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: 7or.am-ի փոխանցմամբ,  այսօր խորհրդարանում լրագրողներին Թովմասյանն ասել է.

-Կարող եմ վստահեցնել, որ բավարար բոլոր պայմանները կան Վարդան Պետրոսյանի առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար։ Ես իրեն ասել եմ, որ ինձ համար կարևորն այս պահին իր առողջությունն է։ Համապատասխան հանձնարարություններ ստացել են տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկները։ Ցանկացած դեպքում, եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի, իրեն վիրահատած բժիշկների ներկայությունը, նրանք ցանկացած պահի անարգել հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար:

Կայքը նաեւ նշում է, որ նոյեմբերի 5–ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների համար ձերբակալված Շանթ Հարությունյանին Հրայր Թովմասյանը չի այցելել։

 

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Սովորական՝ ճղճիմ, զարգացման որեւէ ազդակ չպարունակող բյուջե’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Վանաձորում` ընդդեմ «պոլիտեխնիկի վերացման»’