‘Հրայր Թովմասյան. Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ’

821

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին դռնփակ նիստում քննարկել է համաներում հայտարարելու մասին հարցը:

Նիստի ավարտին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում  ասել է, որ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սերժ Սարգսյանի՝ համաներման առաջարկությանը, համաներման տեքստն արդեն պատրաստ է:

Հարցին՝ Տիգրան Առաքելյանը նույնպե՞ս համաներմամբ ազատ կարձակվի, Թովմասյանը ասել է, որ Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ: «Համաներումը ենթադրում է, որ կալանավորների մի մասը միանգամից կազատվի, մյուսների պատժի չկրած մասը կկրճատվի, կան նաև հոդվածներ, որոնց վրա ընդհանրապես չի տարածվի: 2011-ին համաներումն ազդել է 1200 կալանավորի վրա, այս տարի գուցե՝ մի փոքր ավելի շատ, քանի որ սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է»,- ասել է Թովմասյանը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան հետաքրքրվում է Ասադի հորեղբոր ունեցվածքով’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ ‘