‘Հրայր Թվմասյանի մոտ առաջընթացն ակնհայտ է. նա կարողանում է նախադասությունները միմյանցից անջատել. Մամուլ’

931

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է. «Այսուհետ, երբ հարցազրույց եմ տալիս, հատկապես՝ ոտքի վրա, պիտի նախադասությունները միմյանցից անջատեմ, ամեն հարցին տարբեր պատասխանեմ՝ նոր անցնեմ հաջորդ հարցին»:

«ՉԻ»- Փաստորեն մինչև հիմա այդպես չէր անում. նախադասությունները իրարից չէր անջատում և միաժամանակ պատասխանում էր մի քանի հարցերի: Ասենք՝ մի լրագրող հարցնում էր արդարադատության համակարգի բարեփոխումների մասին, մի ուրիշը հարցնում էր, թե ինչպե՞ս է դիմավորելու Նոր տարին, իսկ նա պատասխանում էր այսպես. «Արդարադատության բուդը և ոլորտի բարեփոխումների թփով տոլման լուրջ առաջընթաց են ընտանեկան միջավայրում և տոնական մթնոլորտից բացի ունեն նաև միջազգային մեծ հնչեղություն՝ համեմված մեր ազգային չարազներով»:

Ամեն դեպքում՝ առաջընթացն ակնհայտ է. այսքան ժամանակ նախարար աշխատելուց հետո Հրայր Թովմասյանը վերջապես հասկացել է, որ նախադասությունները պետք է միմյանցից անջատել: Եթե այսպես շարունակվի, արդեն մի քանի տարի հետո նա երևի կհասկանա, որ նախադասությունները պիտի նաև իրենց մեջ իմաստ պարունակեն:


Նախորդ հոդվածը‘Եվս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխվել է ավտոբուսայինի’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով հայրը մահացել է՝ կինն ու որդին հիվանդանոցում են’