‘Հրանուշ Հակոբյանի կարգախոսը՝ Փարիզի հասարակաց տների կարգախոսն է. «ՉԻ» ‘

26116

Դիմելով սփյուռքահայերին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է. «Ամեն տարի հանգստանում եք որևէ երկրում, չորս տարին մեկ էլ Հայաստանում հանգստացեք: Դուք կհանգստանաք, մենք կհարստանանք»:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Սկսենք նրանից, որ «Դուք կհանգստանաք, մենք կհարստանանք» կարգախոսի հեղինակը ամենևին էլ Հրանուշ Հակոբյանը չէ: Դեռևս 19-րդ դարում նման կարգախոս ունեին Փարիզի, մեղա-մեղա, հասարակաց տները: Ընդ որում` դա համարվում էր շատ ցինիկ կարգախոս, դրա համար էլ առանձնապես երկար կյանք չունեցավ: Բայց մենք, իհարկե, վստահ ենք, որ Հրանուշ Հակոբյանն ամենևին էլ միտումնավոր չի յուրացրել այդ տխրահռչակ կարգախոսը:

Մեզ ավելի շատ այլ հարց է հետաքրքրում` ո՞ւմ է նկատի ունեցել Հրանուշ Հակոբյանը «մենք» ասելով, ովքե՞ր կհարստանան: Չէ՞ որ եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ` այսպես թե այնպես հանգստանալու կգային ոչ միայն սփյուռքահայերը, իսկ եթե Հայաստանը նորմալ երկիր չէ` կապ չունի, թե ինչքան գումար է մտնում բյուջե: Դրանից երկիրը համարյա ոչինչ չի շահում, շահում են «Հրանուշ Հակոբյանենք»:

Նախորդ հոդվածը‘ Արսեն Ջուլֆալակյանի պատասխանը դաղստանցի ընբիշ Շարիպ Շարիպովին ‘
Հաջորդ հոդվածը‘Ցորկ. «Ցանկանում ենք, որ Հումելսը մնա «Բորուսիայում»»’