‘Հրանուշ Հակոբյանի համար Բեռլինի հայ համայնքի ստեղծումը շնորհավորելու առիթ է ‘

838

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Բեռլինի հայ համայնքի 90 ամյակի հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, ողջունելով արարողության մասնակիցներին`Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է համայնքի ստեղծման 90-ամյա հոբելյանը:

«Ձեր ջանքերի շնորհիվ է, որ գործում են մեկօրյա դպրոցներ ու մշակութային տներ, եկեղեցի ու համալսարանական հայկական կենտրոններ: Ձեր ամենօրյա աշխատանքի արդյունքում է, որ փորձում եք փոքրիկներին, պատանիներին և աղջիկներին փոխանցել ձեր լեզուն, ստեղծել մշակութային խմբեր, տեղյակ պահել պատմությանը և, իհարկե, Հայրենիք այցելելով` երիտասարդներին ծանոթացնել իրենց պատմական Հայրենիքին»,- հայտարարել է Հակոբյանը: 

Հիշեցնենք, որ դրսում հայկական գաղթօջախները ստեղծվել են հիմնականում Հայոց Ցեղասպանության հետեւանքով, եւ դա հազիվ թե շնորհավորելու կամ ուրախանալու առիթ է:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են տարածաշրջան’
Հաջորդ հոդվածը‘Մշնախը ուշացումով բացթողում է համարում, որ Ծածկած շուկայի սեփականատիրոջ հետ պահպանության մասին պարտավորություն չի ստորագրվել’