‘Հրանուշ Հակոբյան. Միայն իրենց պապն է հայ եղել…’

1157

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքվեց օգոստոսի 30-ին դեպքերի մասին, երբ Սիրիայի քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամներին վիզա չունենալու պատճառով օդանավականայից ուղարկեցին հետ: Եւ դա պատճառաբանվել էր նրանով, որ այդ ընտանիքի անդամները իրականում հայ չէին, այլ ասորի:

«Արդյոք դուք ամբողջությամբ ուսումնասիրե՞լ եք այդ դեպքը: Ըստ քրեական օրենսգրքի՝ կան վերապահումներ սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, երբ առաջ են գալիս ինչ-ինչ անվտանգության խնդիրներ: Այսինքն՝ նույնիսկ որոշ դեպքերում հնարավոր է դառնում մարդուն թույլատրել հատել սահմանը, իսկ, ահա, վերոնշյալ դեպքում ողջ ընտանիքին, կրծքի երեխայով, պահեցին օդանավականայում, իսկ հետո ուղարկեցին հետ», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, Հրանուշ Հակոբյանը պարզաբանեց, որ այդ ընտանիքի անդամներն իրականում արաբների հետ ամուսնացած ասորիներ են, միայն իրենց պապն է հայ եղել, այդ իսկ պատճառով նրանց թույլ չի տրվել սահմանին վիզա ստանալ, քանի որ միայն ազգությամբ հայերը կարող են վիզա ստանալ սահմանում կամ օդանավակայանում, իսկ ոչ հայերը պետք է վիզա ստանան դեսպանատանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ դժգոհեց, որ նախարարը նույնիսկ վրդովվածություն չհայտնեց այս դեպքի առնչությամբ:
«Նույնիսկ չասացիք, թե դա այլանդակություն է և գցում է մեր երկրի վարկանիշը: Աշխարհով մեկ հայտարարում եք, թե այս կամ այն հայտնի մարդու պապը հայ է: Իսկ հիմա պատճառաբանում եք՝ իբրև թե ասորի էին կամ արաբ, միայն պապն է հայ եղել, մնում է պարզեք, թե քանի անգամ են կենակցել արաբի հետ»:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը փորձել է վիրտուալ հաջողությունների շարադրանք ստեղծագործել’
Հաջորդ հոդվածը‘Մեջիք Ջոնսոնը ներկա կլինի «Էլ-Կլասիկոյին»’