‘Հրանտ Բագրատյանը կառաջադրվի’

1307

Այսօր «Ազատություն» կուսակցության համագումարի ժամանակ առաջարկվել էր կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին առաջադրվել նախագահական ընտրություններում: Քվեարկության միջոցով միաձայն որոշեց, որ «Ազատություն» կուսակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու է կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին:
Նշենք, որ ավելի վաղ Հրանտ Բագրատյանը հավաստիացրել էր, որ եթե նույնիսկ ինքն առաջադրվի, իսկ հետո առաջադրվի նաև Առաջին նախագահը, ապա ինքը կհանի իր թեկնածությունը և կսատարի նրան:

Ավելի վաղ համագումարին ողջույնի խոսքով ելույթ ունեցան «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Հրանտ Բագրատյանը իր ելույթում նշել էր. «Հարգելիներ, երեք-չորս ամիս առաջ էինք խոսում իմ առաջադրման մասին, բայց մամուլով չենք հայտնում, իմ առաջադրումով կա ամեն ինչ որոշակիացնելու պահանջ, կարծում եմ՝ դա հասարակության պահանջն էլ է»: Վերջինս շեշտեց, որ Լևոն Տեր- Պետրոսյանի հետ հիանալի հարաբերությունների մեջ է:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ԱԺ գնալը համարում եմ դրական քայլ’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Ժողովրդին այսօր արդեն պետք է հաց և արդարություն’