‘Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում բարձրացրեց արդյունաբերության փոքր սեփականատերերի հարցը (տեսանյութ)’

1273

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում կառավարությանը հարց ներկայացրեց արդյունաբերության ոլորտում փոքր սեփականատերերի խնդրի վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ 90-ականներին շուրջ 500 հազար մարդ վաուչերների եւ մասնակի անհատույց սեփականաշնորհման միջոցով տարբեր ձեռնարկություններում սեփականատեր է դարձել: Նրանցից մի մասից տարբեր ճանապարհներով հետագա տարիներին խլվել է այդ սեփականությունը, իսկ մի մասը դրանից չի օգտվում: Հրանտ Բագրատյանը հարց բարձրացրեց, թե ինչ է անում կառավարությունը այս մարդկանց օժանդակելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի պատասխանը՝ տեսանյությում.  

Նախորդ հոդվածը‘Ըստ Արմեն Մովսիսյանի, գազի գնի մասին չէին խոսում, որ մյուս երկրները չնախանձեն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը