‘Հրանտ Բագրատյան. ԱՊՊԱ-ն պետական բիզնես է՝ այլակերպված մասնավոր շուկայի’

1020

Նախ և առաջ՝ պետք է քննարկման դրվեն եկամուտները, ապա միայն՝ ծախսերը, այնինչ բյուջեի քննարկման հիմքում ընկած է, առաջին հերթին, ծախսերի քննարկումը, որը ակնհայտորեն սխալ է: Ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ, այդ մասին այսօր, նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Մենք ասում ենք՝ «կոպեկ» չկա թոշակներն ավելացնելու համար: Որպես օրինակ՝ ԱՊՊԱ-ն ի վերուստ եղել է մոնոպոլ շուկա, որի մուտքն ու ելքն ազատ չէ, դրան ավելանում են առողջապահության ու տուրիզմի ոլորտները: Մամուլում զեկուցված էր ԱՊՊԱ-ի՝ մինչև 12 մլրդ շահույթի մասին, որը լիովին հերիք էր փոխհատուցելու թոշակառուներին 2013 թվականի գնաճը»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ ԱՊՊԱ-ն իրականում պետական բիզնես էր՝ այլակերպված մասնավոր շուկայի:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին մեղադրել են խոշոր չափի մսխումների մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Եվս մեկ թրիլեր Լոնդոնում’