‘Հրանտ Բագրատյան. ԱՎԾ-ն թվերի միջոցով ապահովում է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ը ‘

1177

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքում» գրառում է թողել՝ մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները տնտեսական զարգացման վերաբերյալ:

«Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ 2013-ի փետրվարին 2012-ի նույն ժամանակի համեմատ արձանագրվել է աճ 8,1%, իսկ եռամսյակում (հունվար-մարտ)` 8.8%։ Հետաքրքիրն այն է, որ եթե 1 ամիս առաջ 2013-ի փետրվարը 2012-ի փետրվարի համեմատ 6,9% էր, իսկ հունվարը հունվարի նկատմամբ 9,1%, ապա հիմա այդ աճերը աճել են (ճշգրտել են)` 8.8% և 9.4%։ Այսպիսով, Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը։ Արա դե լավ էլի», — գրում է Հրանտ Բագրատյանը։

Նախորդ հոդվածը‘«Տարոն, ատկատ եղիր». քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է բողոքի ցույցը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի նոր տեղակալ է նշանակվել’