‘Հրանտ Բագրատյան. Ինչու՞ են տնտեսության 15 % անկման դեպքում բանկերի եկամուտներն աճում 50 %-ով’

1134

 

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Կառավարությունից հետաքրքվել է, թե ինչու՞ է Ռուսաստանից 2009-ին վերցրած մեծածավալ վարկն ուղղվել ֆինանսավարկային ոլորտ:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝  ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ բանկային կառույցները վարկային միջոցները փոխանցել են իրական կառույցներին:

«Տրամաբանությունը սա է, կառավարությունը վերցնում է  գումարը, տալիս է սուբյեկտներին, որ նրանք տան վարկ: Կառավարությունը վերցնումէ գումարը և սահմանում է ուղղությունը, որով պետք է գնա: Կենտրոնական բանկը սահմանում է չափանիշները, և արդեն բանկն է որոշում ում պետք է տա, և ինչ պայմաններով», պարզաբանել է ֆինանսների նախարարը: 
Ի պատասխան Հրանտ Բագրատյանը հակադարձել է, թե ինչու՞,  երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին, երբ տնտեսությունը 15 տոկոս անկում էր ունենում, բանկերը արձանագրում էին 50 տոկոս եկամուտների աճ: 
«Ինչու՞ է պետությունը թանկ պարտք վերցնում ու տալիս այդ ֆինանսական միջոցները բանկերին:

Թող բանկերն իրենք իրենց համար վարկային միջոցներ ներգրավեին: Բանկե՞րն են գործում տնտեսության համար, թե՞ տնտեսությունը՝ բանկերի»,- հարցադրել է նա:

Նախորդ հոդվածը‘Բացառիկ գտածոներ Սոթքում’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2014. 2-րդ տուրի արդյունքները (տեսանյութեր)’