‘Հրանտ Բագրատյան. Միջին աշխատավարձը բարձրացնելու համար ծախս չի պահանջվում ‘

964

Միջին աշխատավարձը բարձրացնելու օրինագիծն իրականացնելու համար ծախս չի պահանջվում: Ինչպես հաղորդում է iLur.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք է հայտնել նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Կառավարությունը տեղեկանք է ներկայացրել, որ 24 միլիարդ ծախս է նախատեսվում: Դա ծախս չի պահանջում: Իմ խորին համոզմամբ՝ լուրջ ծախսեր չեն պահանջվում: 20 միլիարդը փող չի՝ համեմատած այն բանի հետ, որ մի օլիգարխի շահույթը հասնում է 200 միլիոն դրամի: Թող վերաբաշխվի մի քիչ, շատ է հարստությունը իրենց ձեռքը», — ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունը չհամաձայնի, ուրիշ քայլեր կձեռնարկեն:

Անդրադառնալով արտագաղթի չափերին՝ Բագրատյանը նշեց, որ 1990-ականներին արտագաղթը երեք անգամ ավելի քիչ էր, քան այսօր:

«Խաղաղ պայմաններում ավելի շատ են Հայաստանից գնում, քան պատերազմի ժամանակ»,- եզրափակեց Բագրատյանը:

Նախորդ հոդվածը‘Կոմանդոս. Թալիբները կարող են գալ Հայաստան միայն առևտուր անելու նպատակով ‘
Հաջորդ հոդվածը‘iPhone 5-ը Հայաստանում կարող է վաճառվել մինչև տարեվերջ’