‘Հրանտ Բագրատյան. Մի օր այս ամեն ինչը կփլվի’

1287

Եթե ընդհանուր նայենք՝ ինչ է տվել Անկախությունը, ապա բոլոր հիմնական ցուցանիշներով՝ ՀՆԱ, մարդկային զարգացման ինդեքս, երկիրը մոտ 60-րդ տեղից իջել է 110-րդը: Ինչպես հայտնում է iLur.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ամփոփելով Անկախության 20 տարիները:

«Անկախության առաջին տարիներին երկիրը պատերազմի մեջ էր, ցուցանիշները կտրուկ անկում են ապրում, հետո կտրուկ վերելք, և վերջին տասնամյակում լճանում են: Վերջին տարիներին որոշ ցուցանիշներ բարելավվեցին, բայց միևնույն է՝ ցուցանիշն ավելի վատն է, քան հինգ տարի առաջ»,- ասաց Բագրատյանը:

Մյուս կարևոր ձեռքբերումը, ըստ նրա, 1990-ականների սկզբի ընտրություններն էին, Ղարաբաղի հարցում հաջողությունները, սակայն, ըստ նրա, չի հաջողվել ամրապնդել հաջողությունը: Բագրատյանի համոզմամբ՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ հենց այնպես վիճելը ոչնչի չի բերի, և դա հավերժ կլինի:

«Մի օր այս ամեն ինչը կփլվի: Պատերազմը կվերսկսվի: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Զենք է գնում: Փորձագետները մոլորվում են: Նրանք զենք են գնում, որ ռմբակոծեն Հայաստանի տարածքը: Անօդաչու ինքնաթիռներ են ձեռք բերում»,- համոզված է Բագրատյանը:

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. բոլոր արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Կոմանդոս. Թալիբները կարող են գալ Հայաստան միայն առևտուր անելու նպատակով ‘