‘Հրանտ Բագրատյան. Նոր ԱԷԿ-ի կառուցումը պետք է վաղուց սկսված լիներ ‘

1294

Նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը պետք է վաղուց սկսված լիներ, սակայն կառավարության հանցավոր անգործության հետևանքով խնդիրն անընդհատ ձգձգվում է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Интерфакс-ին տված հարցազրույցին, որի ընթացքում կառավարության ղեկավարն ասել էր, թե նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորման 50 տոկոսը կիրականացնի Ռուսաստանը, իսկ 50 տոկոսը՝ հայկական կողմը, Հրանտ Բագրատյանն ասաց.

«Խոսվել է նաև այլ երկրների հետաքրքրվածության մասին, որը զարմացնում է: Ինչ վերաբերում է այդ նախագծին՝ 50/50, ուզում եմ հասկանալ, թե բաժնեմասը ինչպես է կիսվելու: Չի ասել, որ բաժնեմասերը 100 տոկոսով պատկանում են Հայաստանին»:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե ԱԷԿ-ի շինարարությունը պետք է սկսվեր 2014-ին, սակայն Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում 2011-ին տեղի ունեցած դեպքերը լրացուցիչ շատ ժամանակ խլեցին, Բագրատյանն ասաց, թե դա բացարձակ սուտ է համարում:

Նախորդ հոդվածը‘Քաթարում իշխանություններին քննադատող պոետը դատապարտվել է ցմահ պատժի ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը չի բացառում, որ կոնսուլտացիաների 2-րդ փուլում կարող է խոսք գնալ անունների մասին ‘