‘Հրանտ Բագրատյան. Ո՞վ է ստուգում՝ այդ ծրագիրը պետք է, պետք չի ‘

1027

Ո՞վ է ստուգում՝ այդ ծրագիրը պետք է, պետք չի, ծրագիրը տուրիզմը ռեկլամելու համար է, բայց տուրիստները պակասում են, ո՞վ է ստուգում, որտե՞ղ է քննարկվել: ILur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր Ազգային ժողովում նման հարցադրումներով ֆինանսերի փոխնախարար Պավել Սաֆարյանին դիմեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրին, որի համար հատկացվելու է 50 միլիոն դրամ:

«Տարօրինակ է: Ստացվում է՝ 1 դրամ թոշակ չեք բարձրացնում, մարդիկ լքում են երկիրը, բայց ծրագրեր եք իրականացնում: Ծրագրից հետո ոլորտում պետք է վիճակը լավանա, չէ՞»,- ասաց Բագրատյանը:

Սրան ի պատասխան՝ Սաֆարյանն ասաց, թե ծրագրերը վերահսկվում են նախարարության կողմից, ու նախարարության հիմնական ֆունկցիան դա է, որ մշակի ծրագրեր ու վերահսկի դրանք:

Հրանտ Բագրատյանը զբոսաշրջության վերաբերյալ կրկին հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, որը վստահեցրեց, որ ոլորտը տարեցտարի զարգանում է:

Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտին նախատեսված ավելի քան 15 միլիարդ դրամին, Բագրատյանը ճշտեց՝ գումար նախատեսվո՞ւմ է ատոմակայանի շինարարության համար: Պատգամավորի խոսքով՝ բյուջեի ուղերձում հստակ գրված չէ այդ մասին: «Ես եմ վերագործարկել, շատ լավ գիտեմ, որ ռեակտորի մետաղն անընդհատ ճառագայթում ու հոգնում է», — ասաց Բագրատյանը: Ֆինանսների փոխնախարարն ասաց՝ այդ նպատակով գումար նախատեսված չէ:

Նախորդ հոդվածը‘Հունաստանում սկսվել է 48-ժամյա գործադուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում գրոհել Իրանը ‘