‘Հրանտ Բագրատյան. Որևէ խոսակցություն պաշտոնի մասին չի եղել. Մամուլ’

1028

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին Աչաջուր գյուղում քարոզարշավի ժամանակ «Առավոտը» հարցրեց՝ Սերժ Սարգսյանն ունի վարչական, ֆինանսական, տեղեկատվական և այլ ռեսուրսներ, ինքը կարողանալո՞ւ է նախագահական ընտրություններում հաղթել:

— Ես կարծում եմ, որ ես կհաղթեմ: Շատ պարզ պատճառով: Գիտեք ինչ կա, ուրիշ ի՞նչ եք անելու, ուրիշ ի՞նչ ճար կա: Չգիտեմ, օրինակ՝ այս գյուղում ես տպավորություն ունեի, որ հիմնական մասը, տեսնում եք՝ սկզբից ինչքան դանդաղ, հետո ժողովուրդը հավաքվեց՝ 70, 80, մի 100 հոգի: Հետո տեսնում եմ հետաքրքրությունը հեռվում, մի քանի շարքով են, չէ՞, շարքերով հեռվում կանգնում են: Ես տեսնում եմ, որ այս մարդիկ հասկանում են, ընկալում են, որ ճիշտ բաներ եմ ասում: Հիմա իմ խնդիրն է սա, հանդես գալ, այս ձայները բերել-հավաքել: Ես հավատում եմ, որ այս ձայները կհերիքեն հաղթանակի համար:

— Իսկ եթե չընտրվեք հնարավո՞ր է, որ իշխանություններն առաջարկեն Ձեզ մի պաշտոն, և Ձեր գիտելիքները, Ձեր փորձը օգտագործեք:

— Որևէ խոսակցություն պաշտոնի մասին չի եղել, ես պաշտոն չեմ ուզում: Ի վերջո՝ ես պատգամավոր եմ: Այն, որ այստեղ եմ ասում, այնտեղ էլ եմ կռիվ տալիս, այնպես չէ, որ ես թաքցնում եմ: Ես այն գործիչը չեմ, որ թույն է թափում և ասում է չարացած, վատ բան, այ, ես ավելի լավ բան գիտեմ, չեմ ասի: Ես ասում եմ՝ կարող են, թող անեն: Պաշտոնի մասին խոսակցություն չի եղել: Ես կարծում եմ՝ եթե անող լինեն, առանց ինձ պաշտոն տալու էլ էս բոլորը կարող են անել:

— Իսկ եթե Ձեզ վարչապետի պաշտոն առաջարկե՞ն:

— Մենք այդպիսի խոսակցություն չենք… Եթե-ներով մենք չենք խոսում: Մենք հիմա գնում ենք նախագահական ընտրությունների: Դա շտաբի կողմից պարզապես սխալ ուղերձ կլիներ հասարակությանը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ ներկայացված կուսակցություններից միայն երեքն են բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու. Մամուլ’