‘Հրանտ Բագրատյան. 40 առաջարկների մեծ մասին կառավարությունը շատ անուշ էր մոտեցել’

878

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2013 թվականի բյուջեի նախագծին: Այս մասին այսօր Ագզային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա խմբակցության այս որոշումը հիմնավորեց նրանով, որ եկամուտները թռուցիկ են քննարկվել, ինչը խախտում է Սահմանադրությունը: Նա նշեց, որ Կոնգրեսը շուրջ 40 առաջարկ է ներկայացրել կառավարությանը բյուջեի վերաբերյալ:

«40 առաջարկների մեծ մասին կառավարությունը շատ անուշ էր մոտեցել՝ ասելով, որ այդ առաջարկները համահունչ են իրենց տնտեսական քաղաքականությանը: 40 առաջարկից ոչ մեկը չէր ընդունել»,- ասաց Բագրատյանը:

 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը «Դիֆենսի» ճակատագրի մասին. Ես իմ բաժնեմասը օտարել եմ ՀՀ քաղաքացուհու, բայց գործարքի մանրամասները չեմ կարող տրամադրել ‘
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ին երթ՝ Ազատության հրապարակից’