‘Հրանտ Թոխատյան. Կառավարությունն ուրիշ բանով պետք է զբաղվի — ԳԱԼԱ’

1344

Դերասան  Հրանտ Թոխատյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում  նշել է,  թե դժվար է կառավարության աշխատանքին գնահատական տալ. «Աշխատանքն այն է, որը երեւում է, եթե չի երեւում, ուրեմն աշխատանքը չկա»:

Նա այս իրավիճակը փոխելու համար այսպիսի ելք է առաջարկել. Եթե կառավարությունն իր աշխատանքը չի կարողանում կատարել, ապա պետք է հրաժարվել այդ աշխատանքից: «Աշխատանքը լինում է գործով, եթե անում ես աշխատանք, ու աշխատանքիցդ դժգոհ են, ուրեմն պետք է նստես ու մտածես՝ արդյոք մինչեւ վե՞րջ եմ արել իմ աշխատանքն այնպես, ինչպես որ իմ վրա դրված է պարտականությունները, ու եթե ինչ-որ բան չի ստացվում, այդտեղ ամոթ բան չկա, կարելի է ասել՝ գիտեք, կներեք, չի ստացվում, ես գնամ ուրիշ բանով զբաղվեմ, կարող է մասնագիտորեն այնտեղ ավելի պետքական լինեմ», — ասել է դերասանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում.

 

Նախորդ հոդվածը‘Հեղափոխությունից հետո Կահիրեում զարգացել է փողոցային արվեստը’
Հաջորդ հոդվածը‘Քրիստոնյա լինելն անվտանգ չէ’