Հրանտ-Լեոն Ռանոսը հնարավոր է կարիերան շարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»

184

Ըստ BMG Edits-ի՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հնարավոր է կարիերան շարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։ Նշվում է, որ Ռանոսն արդեն բուժզննում է անցել գերմանական ակումբի համար և նոր թիմին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ հայ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։ Նա գերմանական գրանդի երկրորդ թիմի կազմում Ռեգիոնալլիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 20 գոլի հեղինակ։

Ռանոսի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 325 հազար եվրո։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը Ուկրաինային F-16 փոխանցելու հարցը վաղուց է քննարկել
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան․ Փաշինյանական սուտ համար 1