‘Հրանտ Վարդանյան. Դեռ դիմակայում ենք’

2161

Ներկայացնում ենք «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանի հետ հարցազրույցից մի հատված:

Պարոն Վարդանյան, Դուք մի քանի անգամ, նկատի ունենալով հարկային ու մաքսային խոչընդոտները, հայտարարել եք, որ վարչապետի գլխավորությամբ Ձեզ քանի տարի է նեղում են: Դեռ կա՞ն այդ ճնշումները:

— Ես կարծում եմ, որ մեր երկրում հարկային և մաքսային կառույցների աշխատանքից կախված  ա և էկոնոմիկայի վիճակը, և սոցիալական, և եթե ուզում եք` նաև արտագաղթի վիճակը: 80-90 տոկոս այդ վիճակի պատասխանատուն մաքսային և հարկային կառույցներն են: Իմ բիզնեսը ևս Հայաստանում է գտնվում և ենթարկվում է այդ բոլոր դժվարություններին, ինչպես մնացած բիզնեսները: Բայց դեռ դիմակայում ենք:

Ձեր կարծիքով` դրանք արհեստակա՞ն խոչընդոտներ են և միտումնավո՞ր են արվում:

— Այդ հարցը ուղղեք քաղաքական դաշտին, ես չեմ կարող պատասխանել: Ամբողջ աշխարհը պաշտպանում և խթանում է տեղական արտադրողի գործունեությունը, իսկ մեր մոտ դա դեռ չկա: Ապագայում կլինի, թե ոչ, չեմ կարող ասել:

Իսկ հիմա ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Մի ժամանակ շատ լարված էին:

— Իմ հարաբերությունները ՊԵԿ նախագահի հետ լրիվ անտարբեր են: Ինքը իր գործն է անում այնպես, ինչպես անում է, ես իմ գործն եմ անում: Այնպես որ, մենք իրար հետ ոչինչ չունենք կիսելու: Ձեր ասած լարվածությունն էլ չի եղել, եղել է սխալմունք իրենց կողմից, և իրենք ուղղել են էդ սխալները:

Պարոն Վարդանյան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո մի շարք գործարարներ, գործատուներ հայտարարեցին, որ իրենք կփոխհատուցեն իրենց աշխատողների գումարը: Դուք պատրա՞ստ եք փոխհատուցել Ձեր աշխատողների փոխարեն:

— Ոչ մի դեպքում, ես ոչ մեկի տեղը չեմ փոխհատուցի: Իսկ ինչու պետք է փոխհատուցեմ: Մի հատ հաշվեք տեսեք` տարիների ընթացքում դա ինչ թիվ է կազմում: Եվ հետո` ես չեմ հավատում, որ որևէ մեկը կփոխհատուցի այդ գումարը: Օրինակ` ՊԵԿ-ի նախագահը հայտարարե՞լ է, որ ինքն էլ է պատրաստ փոխհատուցել: …Այ էն ժամանակ, երբ ինքը հայտարարի, ես էլ կհայտարարեմ:

Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_interview_237442.html

Նախորդ հոդվածը‘Կիև. ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի շուտով ‘
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ինի մորեղբորը’