‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Այս ամենի արդյունքում ունենք այսօր կիսադատարկ Հրապարակ’

1600

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ի՞նչ տեղի ունեցավ: Երբ Րաֆֆին փաստացի հռչակեց հեղափոխություն (կարող էր ի դեպ չհռաչկել, կոնկրետ իրանից դա քչերն էին սպասում), մարդկանց տարբեր խմբեր՝ «շպիոն Օնիկները», «ազատ կրեածիվշիկները», եւ նրանց ձայնակցող «ազնիվ քյարփինջները» միահամուռ պարտադրեցին (կամ էլ չքննադատեցին) Րաֆֆուն անիրատեսական մի օրակարգ՝ «ապակենտրոնացում», «բարիություն» (թարգամանաբար՝ ապաքաղաքականացում), եւ այլն: Այս ամենը՝ փոխանակ Հրապարակում մշտական ներկայության ապահովման, հստակ՝ թիրախավորված քաղաքական լեզվի՝ պահանջների, որը նաեւ պետք է բերեր նրան, որ քաղաքական ուժերը ստիպված, ոչ թե խնդրանքով, այլ հենց ստիպվա՛ծ միանային նոր ձեւավորվող շարժմանը: Այս ամենի արդյունքում ունենք այսօր կիսադատարկ Հրապարակ, եւ պարզ է, որ այս Հրապարակով իշխանությանը ոչ թե հրաժարական, կամ էլ ՍԴ-ին դրական որոշում, այլ նույնիսկ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների կամ վստահության հանրաքվեի նման բան էլ չես պարտադրի: Եվ այս իրավիճակում, եթե վաղը Րաֆֆին համաձայնեց իշխանության որեւէ առաջարկի, ասենք, թեկուզ պաշտոնի, նույն մարդիկ կասեն՝ Րաֆֆին դավաճանեց, Րաֆֆին ախքացավ (իբր էս վիճակով էդ մարդը որեւէ ավել բան կարող է իշխանությանը ստիպել): Կասեն՝ ժողովուրդը հիասթափվեց հերթական անգամ: Հետո կսկսվեն հանճարեղագույն վերլուծություններ, ասենք՝ հանրահավքների ժամանակն անցավ (յանի՝ մեկ առանձին վերցված Հայաստանում կարող է ինչ-որ բանի ժամանակն անցնել՝ ի հեճուկս ողջ աշխարհի): Բայց չեն ասի՝ արա, մենք էշ էինք: Մենք պետք է մի բան մեր մտածողության մեջ փոխենք: Ու տենց մինչեւ կյանքի վերջ: Ելքն ընդամենը մեկն է. հասկանալ, որ հանճարեղագույնի փոխարեն կարելի է պարզապես մտածել ամենասովորական արիստոտելյան կանոններով»:  

Նախորդ հոդվածը‘Իրանցի կին կոմունիստները մերկացել են՝ բողոքելով ընդդեմ հիջաբի (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի ամենաբարձր հրաբուխը ակտիվացել է’