‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Անկախ Հայաստանի հանդարտ, անառարկելի եւ այլեւս անշրջելի առավելությունը Սովետական Հայաստանի նկատմամբ’

1141

Սմեն անգամ երբ մտնում եմ գրախանութ, հպարտությամբ զգում եմ Անկախ Հայաստանի հանդարտ, անառարկելի եւ այլեւս անշրջելի առավելությունը Սովետական Հայաստանի եւ իր «աննախադեպ մշակութային ծաղկման» թշվառության նկատմամբ: Երբ տեսնում եմ Քանթի հայերեն թարգմանությունը, կատարված բնագրից, այլ ոչ թե ռուսերենից, երբ տեսնում եմ հայ գրողների ցայօսր անտիպ երկերի շքեղ եւ գիտական բարձր մակարդակով հրատարակությւոնները, երբ համեմատում եմ Մահարու «Այրվող Այգեստաններ»-ի բարձրորակ հրատարակությունն, ի տարբերություն աղճատված սովետական թշվառության….:

Անկախ Հայաստանը շատ թերիներ ունի, ահռելի ճանապարհ ունի անցնելու, սովետական ռեւանշիստները ընդդիմադրի դիմակ հագած մասնագիտացել են իր ցանկացած դրսեւորում հայհոյել, երկիրն ամեն օր կործանել, իրենց վրայից պատասխանատվությունը գցել, իբր սովետը տուտ նե պրիչյոմ. քսան տարի չկա, բայց Անկախ Հայաստանը ոչ թե կործանվում ա, այլ նոր ա դուրս գալիս կործանումից, որն էր Հայոց պատմության սովետական շրջանը: Գրախանութները վկա: Իհարկե, եթե գրախանութներ այցելում եք, եւ գրքեր գնում եք:

Նախորդ հոդվածը‘Stratfor. Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները 2013-ին կլարվեն’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորցի Շալիկո Մանուչարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել’