‘Հրանտ Տեր-Աբրահամյան. «Երիտօլիգարխային» ԶԼՄ-մների գլխավոր թեման դառնում է Հանրապետականի կազմաքանդման նախագիծը ‘

2319

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Կամաց-կամաց «երիտօլիգարխային» ԶԼՄ-մների գլխավոր թեման դառնում է Հանրապետականի կազմաքանդման նախագիծը: Թեման նոր չէ: Այն զուգահեռաբար զարգացվել է հիշյալ մամուլում, ինչպես նաեւ ներմուծվել է ընդդիմադիր քաղաքական եւ քաղաքացիական դիսկուրս վերջին մոտավորապես մեկ տարվա ընթացքում, բայց ստվերում է եղել այկ կարեւոր թեմաների (ուշադիր լինելու դեպքում պետք է տարբերեք, որ Հանրապետակնին ուղված քննադատությունը միշտ չէ նշանակում Սերժ Սարգսյանի քննադատոություն, եւ առհասարակ, ՀՀԿ-ի քննադատությունը ոչ թե ընդդիմադիր, այլ ներիշխանական ռազբորկայի դիսկուրսն է): Ի՞նչ է սա նշանակում: Պատրանքներ պետք չէ ունենալ: Հանրապետականն իր այսօրվա տեսքով ընդամենը ժամանակավոր կառույց է, որ անհրարեշտության դեպքում կարող է քանդվել եւ լուծարվել, կամ թուլացվել վերեւից եկած պատվերով: Որքան կարելի է հասկանալ, ՀՀԿ գոյությունը կամ դրա ուժեղ դիրքերը չի տեղավորվում 2018-ի «ժառանգորդ» կամ գուցե ինչ-որ այլ՝ դեռեւս ոչ այնքան պարզ ներիշխանական սցենարի մեջ: Ամեն դեպքում «հեղափոխություն վերեւից» սցենարը, որը, թեեւ առայմ իրականություն չէ, բայց որի մոդելն արդեն գրեթե լիովին մշակված տեսք է ստանում, եւ դուրս է բերվում բաց աղբյուրներից, ենթադրում է նաեւ Հանրապետականի դեմ ինչ-ինչ գործողություններ: Որքան կարելի է կռահել ներկա պահին ծավալվող ընդդիմադիր շարժումը գոնե մասամբ նույնպես ավելի ու ավելի շատ նմանվում է ներիշխանական այդ սցենարի իրականացմանը մասովկայով ապահովելու գործառույթին ծառայող գործիքի: Իհարկե, այդ շարժումը դեռ ունի սցենարից դուրս գործելու ռեսուրս, որը սակայն գնալով նվազում է: Ենթադրելի է, որ սցենարի ընդհանուր նպատակը լինելու է սեփականության եւ ռեսուրսների վերաբաշխումը իշխանական վերնախավի ներսում՝ հեղափոխության անվան տակ: Ավել հարցեր մի տվեք, ես էլ առայժմ հազիվ էսքանից եմ գլուխ հանում, էն էլ շատ ուրվագծային վարկածի մակարդակով: Փոխանցում եմ այն, ինչ տեսնում եմ, իսկ թե իրականություն սա կդառնա՞ մի օր, թե՞ ոչ, հաստատ ես չէ, որ պիտի իմանամ: Ամեն դեպքում, ուշադիր եւ զգույշ եղեք ՀՀԿ-ին ուղված ցանկացած արմատական քննադատության նկատմամբ: Դա կարող է ընդամենը նշանակել ներիշխանական ռազբորկայի սցենարի մաս՝ ոչ թափանցիկ նպատակներով»:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ոտքերը երկարացնել վերմակի չափով (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Բեյլը կարող է խաղալ եւ «Բարսելոնայում», եւ «Ռեալում»’