‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Չպահանջել մարդուց ավելին, քան ինքն այս պահին կարող է’

1490

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Չգիտեմ, գուցե սպասում եք, որ ինչ-որ բան պիտի ասեմ: Անկեղծ որ ասեմ՝ առանձնապես բան էլ չունեմ ասելու: Միայն ուրախ եմ եւ ողջունում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց դադարեցնել, ըստ իս, քաղաքականապես անհեռանկար եւ առողջության համար վտանգավոր իր գործողությունը, կոչենք դա հացադուլ, թե ստադուլ, թե՝ ծոմ: Ուրախ եմ նաեւ, որ դիակի դիսկուրսը դուրս մղվեց քաղաքական օրակարգից եւ մոռացվեց, որովհետեւ դիակները ներքաղաքական պայքարի թեմա չեն, այլ միայն արտաքին թշնամու հետ պատերազմի: Ինչպես ասել եմ, հիմա էլ հաստատում եմ, որ որեւէ դատապրտման խոսք չեմ ունենալու նաեւ, եթե պարոն Հավհաննիսյանը համաձայնության գա Սերժի հետ պաշտոնների շուրջ: Ի վերջո, այն մարտավարությամբ, որը նա ընտրեց (էական չէ, ճիշտ թե սխալ տվյալ պահին) ավելիին միեւնույնն է հասել իրատեսական չէ: Իհարկե, չեմ տեսնում, թե ինչպես է այդ պաշտոնավարումը հասցնելու երկիշխանության, ինչպես շատերը պնդում են, բայց դա այլ թեմա է: Իմ ասածն ընդամենը իրատեսության կոչ է՝ չպահանջել մարդուց ավելին, քան ինքն այս պահին կարող է: Րաֆֆին որոշակի թեեւ քանակապես փոքր, բայց ակտիվ խավի հայելին ու ներկայացուցիչն է, որին ես պայմանակն կոչում եմ «առաջադեմ ինծիլգենցիա»: Այդ խավն այսօր այսքանը կարող է ձեւակերպել եւ այսքանին հասնել: Բարի ճանապարհ իրենց: )»: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆին ափսոսում է «Լիսկայի փխրուն հոգին խոցելու համար» եւ ժամադրում նրան Կապանում’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիան» 5.5մլն պարտքը «Զվարթնոցին» կվճարի օրենքով նախատեսված կարգով ‘