‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Րաֆֆին Սերժին առաջարկե՞լ է միասնական ցուցակով մասնակցեն ԱԺ ընտրություններին’

1507

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նոր եմ կարդում Սերժի ասուլիսն ամբողջությամբ: «Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը և անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ: Շատ տարօրինակ մի բան էր»: Սերժի այս ասածն ինչ որ մեկը հերքե՞լ ա: Վատ չէր լինի, որ այս հատվածի մասին այլ մեկնաբանություն ունենանք, որովհետև, եթե հավատանք Սերժին, ապա Րաֆֆին առաջարկել ա, որ ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցեն՝ Հանրապետականն ու երևի Ժառանգությունը: Գոնե ես որքան կարդում եմ, այդպես եմ հասկանում: Շատ ցանկալի կլիներ լսել հերքումը: Ու այս անգամ արդեն առանց «հակաքարոզչական» և նման մեղադրանքների»:

Նշենք, որ «ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեցին մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ առաջարկելով iLur.am-ի լրագրողին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը և հարցը ուղղել «Ժառանգության» առաջնորդին: 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ պատգամավոր. Երեւանի քաղաքապետարանն անհարկի շքեղություններ է թույլ տալիս’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «դոբռիի մեջ կայֆավատ է լինում» ‘