‘Հրաշք ակնկալող վրաց ուխտավորները միլիոնավոր դոլարներ են ծախսել’

1074

Սուրբ հայր Գաբրիելի գերեզմանին (որտեղ, ըստ տարածված լուրերի, ցանկություններն ի կատար են ածվում) այցի եկած վրացի ուխտավորները միլիոնավոր դոլարներ են ծախսել, հաղորդում է Front News-ը՝ հղում անելով Մցխեթի թեմին: «Արձաքանքեց գրեթե ողջ Վրաստանը… հոգևորականներն աննախադեպ քանակի մոմեր են հայթայթել, և այդ օրերին միայն դրանց վաճառքից ստացվել է չորս միլիոն լարի (մոտավորապես 2,2 միլիոն դոլար)»,- հաղորդել են թեմից:

Թբիլիսիից ոչ հեռու՝ Վրաստանի նախկին մայրաքաղաք Մցխեթում գտնվող հայր Գաբրիելի գերեզմանին զանգվածային ուխտագնացությունը սկսվել է տարածված այն լուրերից հետո, որ եթե այնտեղ այցելեն Ծննդյան տոներին՝ հունվարի 7-ին, և ցանկություն պահեն, ապա այդ ցանկությունն անպայման կիրականանա: Հունվարի սկզբին տեղեկատվություն տրվեց, թե դրա մասին տեսիլ է հայտնվել Պարասկևային՝ ըստ Интерфакс-ի՝ խոսքը վերոհիշյալ հայր Գաբրիելի հոգեդստեր մասին է: «Երբ ես աղոթում էի հայր Գաբրիելի գերեզմանին, տեսիլ հայտնվեց, որ նա կկատարի բոլոր նրանց ցանկությունները, ովքեր այստեղ կգան իր օրհնությունն ստանալու»,- նրան մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սկանդալ ԱՄՆ ՌՕՈՒ-ում. Սպաները թմրանյութեր են օգտագործել’
Հաջորդ հոդվածը‘Կիևի դատարանը մինչև մարտ ամիսն արգելել է հանրահավաքները Մայդանում’