‘Հրաչյա Հարությունյանը սրտի խնդիրներ ունի. Հնարավոր է՝ նաեւ նրան վիրահատեն’

970

«ԿամԱԶ»-ի վարորդ  Հրաչյա Հարությունյանի դատավարությունը, նախնական տեղեկություններով, կկայանա դեկտեմբերի 14-ին, թեեւ չի բացառվում, որ նրա կալանքի ժամկետը նորից երկարաձգեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Անահիտը:

Նա նշեց, որ ամուսինը այժմ գտնվում է կալանավայրի հիվանդանոցում, սրտի խնդիրներ ունի, եւ եթե բուժումը արդյունավետ չլինի, ապա հնարավոր է նրան վիրահատեն: «Տղայիս կորստից հետո ծակոցներ ուներ սրտի շրջանում, հիմա դրանք ուժեղացել են, ուժեղ ծակոցներ, ցավեր ունի, բուժումներ է ստանում: Եթե բուժումները լավ ընթանան, չեն վիրահատի, եթե չէ, հնարավոր է նաեւ վիրահատության անհրաժեշտություն լինի: Դեռ պարզ չէ՝ կվիրահատեն, թե ոչ, բայց բացառված չէ»,- ասաց կինը:

Ի դեպ, ընտանիքը մինչ օրս չի կարողացել Հրաչյա Հարությունյանի հետ հեռախոսազրույց ունենալ, թեեւ այդ խնդրանքով դիմել էին բազմաթիվ մարմինների, ստացել էին խոստումներ, բայց առայժմ չի հաջողվել կազմակերպել այն:

  

Նախորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու անձնական երաշխավորությունը մեծ թափ է ստանում. Թարմացվում է (ցուցակ)’