‘Հրաչյա Հարությունյանին ազատ են արձակել’

3533

Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշում է կայացրել չերկարացնել Մերձմոսկվայում ՃՏՊ-ի արդյունքում 18 մարդու մահվան մեջ մեղադրվող ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը: Նախագահությունը խախտումներ է հայտնաբերել 2013 թ. դեկտեմբերի 13-ին Տվերի դատարանի վճռի մեջ և նյութերն ուղարկել է վերաքննության, հաղորդել է ИТАР-ТАСС-ը:

Դեկտեմբերին կայացված այդ որոշումից հետո Հարությունյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է:

Մերձմոսկվայում ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2013 թ. հուլիսի 13-ին: Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, և վթարի արդյունքում զոհվել էր 18 մարդ, ավելի քան 60 հոգի վիրավորվել էին: Փորձաքննությամբ պարզվել է, որ բեռնատարի ղեկի մոտ գտնվող Հարությունյանը երկար ժամանակ տրանսպորտային միջոցի տեխսպասարկում չի անցել: Բացի այդ՝ ՆԳՆ-ն պարզել էր, որ Հարությունյանը խախտել է երթևեկության կանոնները: Փոխանցում է lenta.ru-ն՝ հղում անելով «Իտառ Տասս»-ին:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է ՀՀ-ում սպանված ժամկետային զինծառայողի անունը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի մանկության ընկերը վաճառում է «կարմիր գծերի» բիզնեսը’