‘Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են «Բուտիրկա» ‘

1709

Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանը տեղափոխվել է Մոսկվայի «Բուտիրկա» բանտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի իրավապահներին: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդանոց: Տեղեկացնում է PanARMENIAN.Netը:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ՀՀ դեսպանության աշխատակիցները հանդիպել են մոսկովյան ՆԳ վարչության ղեկավարներին’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի մասին ընտանիքը ոչ մի տեղեկություն չունի. Տեսանյութ’