‘Հրաչյա Հարությունյանի գործով այսօրվանից սկսվում է դատական վիճաբանությունների փուլ’

897

Ռուսաստանում անցած տարվա հուլիսի 13-ին վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով հուլիսի 24-ից սկսվում է դատական վիճաբանությունների փուլ, որտեղ մեղադրյալի փաստաբանը կներկայացնի իր կարծիքը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

«Հուլիսի 24-ից սկսվում է դատական վիճաբանությունների փուլը, որտեղ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը կներկայացնի իր կարծիքը կատարվածի վերաբերյալ: Այնուհետեւ արդեն կլինի ամբաստանյալի վերջին խոսքի փուլը, որից հետո էլ արդեն դատավճիռը կհրապարակվի: Կարծում եմ, որ մեկ-երկու ամսից արդեն դատական ակտը պատրաստ կլինի»,- ասաց նա:

ՄԻՊ խորհրդականի խոսքով՝ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը լավ է, որեւէ դժգոհություն չունի, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Անդրադառնալով ավտովթարի հետեւանքով մահացածների հարազատների դրամական փոխհատուցման պահանջին՝ Երանուհի Թումանյանցը նշեց, որ թե 18 մահացածների հարազատները, թե տուժած ուղեւորները, առանձին հայցեր են ներկայացրել. «Դրանք միգուցե որպես քաղաքացիական հայցեր դիտվեն: Ի դեպ, բավականին մեծ գումարների մասին է խոսքը, հնարավոր է՝ նույնիսկ մի քանի միլիոնի»:

 

Նախորդ հոդվածը‘Ինտերնետային մալուխի վթար Վրաստանում’
Հաջորդ հոդվածը‘8 տարվա ընթացքում Ադրբեջանը Բելառուսից գնել է 153 տանկ’