‘Հրաչյա Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքներն արդեն հայտնի են’

947

Հրաչյա Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքներն արդեն հայտնի են: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ Հետաքննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի, Հարությանանի գործողություններում ճանապարհային երթևեկության կանոնների և մեքենայի շահագործման խախտում է հայտնաբերվել: Բացի այդ, հայտնի է դարձել, որ իր վարած բեռնատարը երկար ժամանակ տեխնիկական սպասարկում չի անցել: «Մեքենայի արգելակիչ համակարգն ադյունավետ չի աշխատել հենց այդ պատճառով, իսկ այդ մասին մեղադրյալը պետք է տեղյակ լիներ»,- նշում աղբյուրը: Ոստիկանությունում ասել են, թե ըստ հոգեբուժական և ավտոտեխնիկական եզրակացության, Հրաչյա Հարությունյանը մինչև, ինչպես նաև վթարի ընթացքում եղել է գիտակցության մեջ և կառավարել իր գործողությունները:

Ավելի վաղ նշվել էր, որ վթարի ընթացքում ավտոմեքենան եղել է չափից դուրս գերբեռնված, ինչն էլ բերել է արգելական համակարգի խափանմանը, որի արդյունքում հնարովր չի եղել ճանապարհի այդ հատվածում կանգնեցնել բեռնատարը: Այժմ Հրաչյա Հարությունյանը և նրա դատապաշտպանը ծանոթանում են փորձաքննության արդյունքներին:

Հուլիսի 13-ին Մերձմոսկվայում, Պոդոլսկի մոտ դժբախտ պատահար է տեղի ունեցել. Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, իսկ ավելի քան 40 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրաչյա Հարությունյանը ձերբակալվբած է: Նա դատարանի դահլիճ էր բերվել կանացի խալաթով, ինչն էլ հասարակական բուռն դժգոհություն էր առաջացրել Հայաստանում: 

Նախորդ հոդվածը‘Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո Քիշնևը կբանակցի ՌԴ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական քիմիական զենքը կարող է ոչնչացվել միջազգային ջրերում’